Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

ՉԵՆ ՀՈԳՆԻ, ԿՀԻՇԵՑՆԵՆ

ՉԵՆ ՀՈԳՆԻ, ԿՀԻՇԵՑՆԵՆ
27.03.2012 | 00:00

Ընտրությունների քարոզչական շրջանի մեկնարկին հաշված օրեր են մնացել, սակայն արդեն իսկ և՛ ընդդիմադիր դաշտում, և՛ իշխանությունում ցեխ շպրտելու «պարտիաները» հաջորդում են իրար: «Ժառանգություն»-ՀԱԿ հեռակա փոխհրաձգությունը, ըստ լավատեղյակների, առաջիկայում վերելք է ապրելու:
Սակայն առավել ուշագրավ պատկեր է ստացվում իշխանության հարթակում: Մեր աղբյուրի փոխանցմամբ` ԲՀԿ-ի ցուցակի նորաթուխների շուրթերով ողջ ընտրապայքարն ուղեկցվելու է ՀՀԿ-ի քննադատությամբ: Կարելի է մտածել, թե այս տարիների ընթացքում իշխանական կերակրատաշտի ակտիվ մասնակիցն այս կուսակցությունը չի եղել: Ինչևէ, տեսակետ կա, որ ցուցակում որոշ անձանց ընդգրկումը հենց այս նպատակով է իրականացվել:
Չնայած այս հանգամանքին, ինչպես մեզ փոխանցեցին ՀՀԿ-ականները, «չեն հոգնի, հաճախ կհիշեցնեն», թե ԲՀԿ-ն ո՞ւմ ու ո՞ր դաշտում է խաղեր տալիս: Ասում են` առավել «կաքլորանան» բարգավաճելու մե՜ծ ախորժակ ունեցող երիտասարդներն ու քաղաքագետիկները:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1025

Մեկնաբանություններ